Ավստրալիայի Քլիվլենդի  նահանգում քիմիկատներ տեղափոխող գնացքի վնասված վագոնից մոտ 31.5 հազար լիտր ծծմբաթթու է հոսել, հայտնում է Courier Mail-ը։

Ըստ ճշտված տեղեկությունների՝ գնացքը տեղափոխում էր 819 հազար լիտր ծծմբաթթու։ Գնացքի վագոններից մեկը դուրս է եկել գծերից, ինչի հետեւանքով ավելի քան 31 հազար լիտրը դուրս է հոսել։ Վթարային ծառայությունները դեպքի վայրը փակել են եւս 48 ժամով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին։