Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Պալ Ենե Ֆաբիանը, որը ավտովթարի էր ենթարկվել Բաշխիրիայում, մահացել է Ուֆայի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Եկատերինբուրգում ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Խարլովը: Դիվանագետի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել են Բաշկիրիայի բժշկական շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ այս տարվա դեկտեմբերի 25-ին հունգարացի դիվանագետը լրջորեն տուժել էր Բաշկիրիայում ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարից: Նա գանգուղեղային բաց ծանր վնասվածք էր ստացել, վնասվել էր կրծքավանդակը, կոտրվել էին ոսկրերը: Հյուպատոսը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մի քանի վիրահատության էր ենթարկվել:

Նշենք, որ Կրոպաչեւո-Մեսյագուտովո-Աչիտ մայրուղու վրա «Վոլվո»-ն, որում եղել է հյուպատոսը, բախվել է «ԳԱԶ-53» բեռնատարին: Ավտովթարի հանգամանքներ պարզվում են: