Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 28-ի երեկոյան հնչած կրակոցների եը անչափահաս Վանուշ Համբարձումյանին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նշենք, որ Վանուշ Համբարձումյանը գտնվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալում, վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 14-ամյա Վանուշ Համբարձումյանը: Պարզվել է, որ պատանին հրազենային վնասվածք է ստացել Վարդենիսից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է: