Չինաստանի Ցզյանսի նահանգի առանցքային ԲՈՒՀ-երի ռեկտոր Չժոու Վենբինը ցմահ ազատազրկման է դատապարտվել կաշառակերության եւ հանրային ֆոնդերի գումարները յուրացնելու համար, հայտնում է Xinhua-ն։

Չժոու Վենբինը 2002-2013թթ. ղեկավարում էր Չինաստանի երկրաբանական համալսարանն ու Նանչանի համալսարանը։ Նրան մեղավոր են ճանաչել 3.24 մլն դոլար արժողությամբ թանկարժեք նվերներ ստանալու մեջ։ Հիմնականում այդ նվերներն արել էին մասնավոր ընկերություններն ու դպրոցները, իսկ դրա դիմաց ռեկտորն օգնել էր նրանց տարատեսակ մրցույթներ եւ ծրագրեր շահել ու պետական սուբսիդավորում ստանալ։ 55-ամյա նախկին ռեկտորին մեղավոր են ճանաչել նաեւ Նանչանի  համալսարանի ֆոնդից 59 մլն յուան յուրացնելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։