ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը դեկտեմբերի 29-30-ը փակ է լինելու՝ կապված ճանապարհի այդ հատվածում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ այս պահին տեղում շարունակում են պայթեցման 2-րդ փուլի նախապատրաստական  աշխատանքները: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 30-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով:

Նշվում է, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: