Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում դեկտեմբերի 23-ին, 2 քաղաքացու վրաերթի ենթարկած տրոլեյբուսի կին վարորդ 62-ամյա Էլմիրա Մանյանը դեռ աշխատանքի չի վերադարձել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շահագործման գծով փոխտնօրեն Սերյոժա Սողոմոնյանը:
«Դեռ նախաքննություն է ընթանում, այդ պատճառով էլ աշխատանքի դեռ չի գալիս, մեքենան էլ ա փորձաքննության ենթարկվում դեռ: Էմման շատ հմուտ վարորդ է, մենք ուզում ենք, որ նա նորից աշխատանքի գա»,-ասաց փոխտնօրենը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Է. Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:




























