Հայաստանում քաղաքացիական ծառայությունը պետք է ապաքաղաքական լինի: Այս մասին ասված է հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության մեջ, որը հավանության է արժանացել այսօր՝ դեկտեմբերի 29-ին կառավարության արտահերթ նիստում:
Միաժամանակ, քաղծառայողները պետք է մասնագիտական առումով առավելագույնս պատրաստված, անաչառ եւ գործող իշխանությունների հանդեպ չեզոք լինեն:
Քաղծառայողը պետք է խուսափի շահերի բախումից եւ ղեկավարվի օրինակելի վարքի նորմերով:
Ռազմավարությունն առաջարկում է սահմանել պետծառայողի աշխատանքի եւ առաջխաղացման գնահատման միասնական սկզբունքներ, ինչպես նաեւ ներդաշնակցնել ծառայողական էթիկայի կանոնները ԵՄ-ի եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության պրակտիկայի հետ:




























