Տոն օրերին Երեւանի պոլիկլինիկաներում հերթապահելու են թերապեւտներ եւ մանկաբույժներ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը հայտնել է, որ բոլոր ոչ աշխատանքային օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը՝ ժամը 09։00-13։00-ն, մայրաքաղաքային պոլիկլինիկաներում հերթապահելու են տեղամասային թերապեւտներն ու մանկաբույժները։




























