10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանին դեկտեմբերի 29-ին, դուրս են գրել հոսպիտալից, նա արդեն տանն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Հակոբյանի մորաքույրը` Ռիտա Հակոբյանը:
Ռիտա Հակոբյանի խոսքով, Արթուրն իրեն լավ է զգում, բայց որոշ տարօրինակություններ ունի. «Տանն է, կարգին քայլում է, ուղղակի որոշ տարօրինակություններ եմ նկատում մոտը, որոնք առաջ չկային»:
Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը: Ստորադասին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործով դեռ ոչ ոք որպես մեղադրյալ չի ներգրավվել։ Արթուրը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։




























