Ամերիկյան Մինեսոտայում սեքս-շոփի դժգոհ հաճախորդը պահանջել է հետ վերցնել վաառված ապրանքը՝ վաճառողին սպառնալով ատրճանակով: The Smoking Gun-ի փոխանցմամբ, Սենթ Փոլ քաղաքում տղամարդն ինտիմ ապրանքների խանութ է բերել իր գնած առնանդամը մեծացնող պոմպը՝ պնդելով, որ այն չի աշխատում այնպես, ինչպես գովազդում են խոստանում:

Նա ցանկացել է վերադարձնել գնումը, սակայն վաճառողը մերժել է, քանի որ այն օգտագործվել է: Այդ ժամանակ, ըստ Lenta-ի, դժգոհ հաճախորդն ատրճանակ է հանել:

Pioneer Press-ի տեղեկություններով, տղամարդը ցանկացել է ոչ թե վերադարձնել պոմպը, այլ փոխել այն: Արդյունքում, սպառնալով վաճառողին եւ չստանալով ուզածը՝ նա փախուստի է դիմել:

Ոստիկանությունը հանցագործությունը որակել է որպես հրազենի գործադրմամբ հարձակում: