Ամերիկյան Օքլահոմա Սիթի քաղաքի բնակչին ձերբակալել են՝ Ծննդյան տոնին այծի հետ սեքսի համար: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:

Տեղի ոստիկանությունը բողոք է ստացել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Զանգահարողն իրավապահներին պատմել է, որ տեսահսկման խցիկների միջոցով 53-ամյա Դերիլ Գենե Սքոգինին տեսել է իջեցրած տաբատով՝ այծին բռնած:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն: Խուզարկության ժամանակ նրա պիջակի գրպանում օղու շիշ են գտել:

Ըստ Lenta-ի, ականատեսը նաեւ պնդել է, որ առաջին անգամ չէ, որ Սքոգինը բռնաբարում է այծին: Անասնապղծության համար պատժի առավելագույն ժամկետը Օքլահոմայում 10 տարվա ազատազրկումն է: