Ալյասկայում թեթեւ շարժիչով օդանավը աղետի է ենթարկվել՝ բախվելով շենքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է մահացել:

Ականատեսների խոսքով, օդաչուն Անքորիջ քաղաքի երկնքում առնվազն երկու պտույտ է կատարել ցածր բարձրության վրա, որից հետո կտրուկ ներքեւ է իջել: Օդանավը սկզբում բախվել է մեկ շենքի, ապա երկրորդին ու ցած ընկել:

Շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեռեւս անհայտ է, թե քանի մարդ է եղել օդանավում եւ որոնք են եղել օդաչուի նման քայլի պատճառները: