Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մի խումբ տղաների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ին գիշերը Ստեփանավանում մի խումբ տղաների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով երկու մասնակից մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Նրանցից մեկը դանակի վնասվածք է ստացել: Վերջինս 18 տարեկան է: Մյուս տեղափոխվածը 11-րդ դասարանի աշակերտ է, որը եւս մարմնական վնասվածք է ստացել ծեծկռտուքի ժամանակ: Հանգամանքները պարզվում են:




























