ՌԴ Պրիմորիեի սաֆարի այգում Ամուր վագրի եւ Տիմուր այծի մասնակցությամբ ռեալիթի շոուին հետեւել ցանկացող մարդկանց քանակը խափանել է կայքի աշխատանքը։

Դեկտեմբերի 30-ին Պրիմորիեի սաֆարի այգու կայքում մեկնարկել էր Ամուր վագրի եւ Տիմուր այծի կյանքը ներկայացնող շոուի հեռարձակումը։ Սակայն կենդանաբանական այգու կայքը չի դիմացել լսարանի նման մեծ քանակի, ասված է «ՎԿոնտակտե»-ում սաֆարի այգու էջում։

safaripark25.ru կայքում հեռարձակմանը հետեւող օգտատերերի մեկնաբանությունների համաձան՝ կայքը անհասանելի է դարձել գործարկումից 5 ժամ անց, փոխանցում է Lenta-ն։