Արարատի մարզի Նորամարգ գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ին նշված գյուղում 69-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել՝գլուխը վնասված։  Ինքնությունը պարզվել է, նա նույն գյուղի բնակիչ է, անունը՝ Վալերի։

Նախնական տեղեկություններով, նա ծեծի հետեւանքով է մահացել։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։