Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Կորեայի աշխատավորների կուսակցության քարտուղար Կիմ Յան Գոնը ավտովթարից մահացել է։
73-ամյա կուսակցական գործիչը պատասխանատու էր Հարավային Կորեայի հետ կապերի համար։ Նա մասնավորապես մասնակցում էր օգոստոսին երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, որոնք սրվել էին սահմանին հրետակոծումների պատճառով։Կորեայի պետական լրատվական գործակալությունը նրան բնութագրել է որպես մոտ ընկեր եւ ամուր հեղափոխական, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով




























