Գերմանական Շեպիգեն քաղաքում ողբերգական միջադեպ է գրանցվել: 27-29 տարեկան երեք երիտասարդներ որոշել են թալանել պահպանակների ավտոմատ սարքը:
Այն բացելու համար երիտասարդները դրա մեջ ինքնաշեն ռումբ են տեղադրել, սակայն հանցագործներից մեկը չի հասցրել թաքնվել եւ վիրավորվել է: Մեղսակիցներն ընկերոջը հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նա գլխի շրջանում ստացած վնասվածքներից մահացել է:
Ըստ Mignews-ի, գողերը բժիշկներին ասել են, որ իրենց ընկերն աստիճաններից է ընկել, սակայն նրանց չեն հավատացել եւ ոստիկանություն են զանգահարել:
Իրավապահները ձերբակալել են գողերին, սակայն ավելի ուշ ազատ են արձակել:




























