ԱՄՆ-ը առաջիկայում նոր պատժամիջոցներ է կիրառելու բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական ծրագրի հետ կապված մի շարք անձանց եւ ընկերությունների դեմ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով, պատրաստվող պատժամիջոցները վերաբերելու են առնվազն մեկ տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց Իրանում, ԱՄԷ-ում եւ Հոնկոնգում։ Այդ անձինք կապված են բալիստիկ հրթիռների ծրագրի հետ։
Նախատեսվող սահմանափակումները ենթադրում են այդ անձանց հետ ամերիկյան ընկերությունների որեւէ շփման արգելք։ Ամերիկյան բանկերին հանձնանարվելու է սառեցնել նրանց ակտիվները, եթե այդպիսիք հայտնաբերվեն։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ներմուծվող պատժամիոցներն առաջինն են Իրանի դեմ այն բանից հետո, երբ Թեհրանը հուլիսին գերտերություների հետ միջուկային համաձայնագիր ստորագրեց։




























