Երկիր մոլորակի բնակչությունը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է մոտ 7.3 մլրդ մարդ: Այս մասին  հայտնում է ԱՄՆ բնակչության մարդահամարի գրասենյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կանխատեսումների համաձայն՝ հունվարի 1-ին Երկիր մոլորակի բնակչության թիվը պետք է հասներ  7 295 889 256-ի՝ մեկ տարում մեծանալով 78 մլն-ով:

Աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը Չինաստանն է՝ 1.367 մլրդ մարդ, այնուհետեւ Հնդկաստանը՝ 1.252 մլրդ, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Բրազիլիան, Պակիստանը, Նիգերիան, Բանգլադեշը, Ռուսաստանը, իսկ տասնյակը եզրափակում է Ճապոնիան: