Մեկ մարդ զոհվել է, առնվազն 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Ֆիլիպիններում Ամանորը նշելիս, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Վնասվածքների հիմնական պատճառ ոստիկանությունը համարում է անորակ հրատեխնիկան եւ օդ կրակելիս անվտանգության կանոնները չպահելը։ Կրակոցների համար ձերբակալել են հինգ քաղաքացիական անձի, մեական զինվորականի եւ ոստիկանի։

Ֆիլիպիններում տոներին հաճախ են դժբախտ դեպքեր լինում։