Air India ընկերության օդանավը, որն իրականացնում էր Մումբաիից Լոնդոն չվերթը,  վերադարձել է օդանավակայան, երբ ուղեւորները հայտնել են առնետի մասին։

Associated Press-ի փոխանցմամբ, առնետին օդանավում չեն գտել, այդուհանդերձ, ընկերությունը որոշել է օդանավը մշակել առնետների դեմ միջոցներով, իսկ ուղեւորներին Լոնդոն են ուղարկել այլ օդանավով։