Ճապոնիայի կայսրը խոստացել է նոր տարում աղոթել ազգի երջանկության համար:
«Ես ուրախ եմ, որ կարող են Նոր տարին նշել ձեզ հետ միասին: Այս տարվա հենց սկզբից ես աղոթում եմ երկրի զարգացման եւ ժողովրդի երջանկության համար»,- ասել է կայրսը Նոր տարվա կապակցությամբ պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:
Միջոցառումը սկսվել է ուրբաթ առավոտյան Ճապոնիայի կայսերական պալատում կայսերական ընտանիքի անդամների, վարչապետ Սինձո Աբեի, խորհրդարանի պալատների ներկայացուցիչների եւ արտասահմանյան դեսպանների մասնակցությամբ:




























