Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ Հիտլերի ղեկավարած Գերմանիան ընդօրինակման առարկա է: Թուրք նախագահն այս սկանդալային հայտարարությունն արել է ի պատասխան լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք  Թուրքիան վերածել նախագահական կառավարման համակարգ ունեցող հանրապետության՝ պահպանելով միատարր պետությունը:

«Եթե նայում ենք մյուս երկրներին, պարզ է դառնում, որ դա հնարավոր է: Դրա օրինակն է հիտլերյան Գերմանիան եւ մյուսները»,- մեջբերում է էրդողանին t24.com.tr կայքը:

Էրդողանը «թուրքական  ոճով» նախագահական հանրապետություն ստեղծելու կողմնակից է: Քննադատները մտահոգություններ ունեն, որ էրդողանը, իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելով, կնմանվի Ադոլֆ Հիտլերին, որին նույնպես նույնպես ընտրել էին համաժողովրդայկան ընտրությունների արդյունքում: