Ֆիլիպիններում Ամանորի գիշերը հրատեխնիկայի պայթյունից 380 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Դժբախտ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել անորակ ինքնաշեն ճայթուկներ օգտագործելու պատճառով: Բացի այդ, տասնյակ մարդիկ տուժել են տների վրա արձակված հրավառությունների պատճառով բռնկված հրդեհներից: Շատ մարդիկ հրազենով օդ են կրակել, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երեքը, հայտնում է ՏԱՍՍ-ը: