Էստոնիայում հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ քաղաքացի չհանդիսացող անձանց երեխաները երկրում ծնվելիս այդ երկրի քաղաքացի են դառնում, հայտնում է Interfax-ը:

«Դա մարդասիրական մոտեցում է, որ Էստոնիայում ծնված երեխաները, որոնց ծնողները երկար ժամանակ Էստոնիայում են ապրում, սակայն դեռ քաղաքացիություն չունեն, ստանան այդ երկրի քաղաքացիություն», — ասել է ՆԳ նախարար Խաննո Պեկուրան:

Նա վստահեցրել է, որ փոփոխությունները չեն անդրադառնա քաղաքացիության քաղաքականության հիմքերի վրա: