Գյումրիում հունվարի 2-ին դանակահարություն է տեղի ունեցել: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը: 

Գյուրեցի կնոջ նախկին ամուսնը դանակահարել է կնոջը, զոքանչին, քենուն ու տաքսու վարորդին: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: 

Դանակահարվածներից երկուսը տեղափոխվել են «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են, նրանց վիճակը միջին ծանրության է: Մանրամասները՝ ավելի ուշ: