Տղամարդիկ կարող են վերանալ Երկիր մոլորակի վրայից: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա 5 մլն տարի հետո: Նման կարծիք է հայտնել ավստրալացի պրոֆեսոր Ջեննի Գրեյվսը:

Նա ուսումնասիրել է արական սեռական Y քրոմոսոմը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ավելի թույլ է եւ փխրուն: Ցանկացած բացասական ազդեցություն կարող է վնաս հասցնել արական սեռի ներկայացուցիչների գոյությանը: Իգական X քրոմոսոմում ավելի քան հազար առողջ գեն կա: Նախկինում արական քրոմոսոմը նույն քանակությամբ գեներ ուներ, սակայն մոլորակի վրա մարդկանց գոյության հազար տարիների ընթացքում Y գեները սկսել են քայքայվել: Հիմա դրանց քանակը հազիվ հարյուրի է հասնում, փոխանցում է Planet Today-ը:

Այսպիսով՝ որոշ ժամանակ անց տղաների ծնելիությունը կընկնի, եւ աղջիկների քանակն ավելի շատ կլինի: