Ճապոնական Ippei-chan Yomise no Yakisoba ընկերությունը ներկայացրել է շոկոլադե լապշա: Ծրագրվում է ր այդ մթերքի վաճառքը սկսել Սիրահարների օրվանից առաջ, բայց ընկերության ղեկավարությունը որոշել է իր արտադրանքի հետ նախապես ծանոթացնել պոտենցիալ գնորդներին:
Լապշան տարբերվում է աղի ոչ մեծ քանակությամբ ու վաճառվում է լուծվող համեմունքների հետ միասին, որոնց բաղադրության մեջ կա կակաո, սուրճ լատտե ու դարչին: Բացի դրանից տուփում կա մի փաթեթ, որում շոկոլադե քաղցր սոուս է ու շոկոլադե չիպսեր, որոնցով կարելի է զարդարել պատրաստի կերակրատեսակը:
Շոկոլադե լապշայի փաթեթի արժեքը կազմում է 1.6 դոլար, հայտնում է kedem.ru–ն:




























