Մոսկվայի բորսայում դոլարը ռուբլու նկատմամբ 69 կոպեկով աճել է` հասնելով 74,00 ռուբլու, որը 2014-ի դեկտեմբերի 16-ից ի վեր առավելագույն նիշն է:
Եվրոն արժեւորվել է 70 կոպեկով եւ հասել 79,42 ռուբլու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նավթի հետեւից ռուսական տարադրամը եւս էժանանում է: Նավթի Brent տեսակի ֆյուչըրսային պայմանագրի արժեքը լոնդոնյան ICE բորսայում առք ու վաճառքի արդյունքում նվազել է 2,3 տոկոսով` մինչեւ մեկ բարելի դիմաց 35,6 դոլար, որը 2004-ի հուլիսից ի վեր նվազագույն նիշն է:



























