Տրանսկովկասյան մայրուղու երթեւեկությունը փակվել է ձյան մեծ զանգվածակույտերի պատճառով:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հյուսիսային Օսեթիայի հարցերով տարածքային վարչությունը, Բուրոն բնակավայրի ու Ռոկսկի թունելի հյուսիսային մուտքի միջեւ երթեւեկությունը երկու ուղղությամբ էլ փակված է:

«Հարավային Օսեթիայի հանրապետության տարածքում Տրանսկովկասյան ավտոմայրուղու վրա Ձյան մեծ զանգվածակույտերի կապակցությամբ եւ Հարավային Օսեթիայի հանրապետության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարարության խորհուրդներին համապատասխան 2016 թ. հունվարի 8-ի ժամը 02.00-ից մինչեւ հատուկ կարգադրություն արգելել Բուրոն – Ռոկսկի թունելի հյուսիսային մուտք երկու ուղղություններով երթեւեկությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: