Ռուսաստանում «Վլադիվոստոկ- Պետրոպավլովսկ Կամչատկսկի» չվերթի ժամանակ հարբած ուղեւորը խոստացել է պայթեցնել օդանավը:
Ինչպես «Ինտերֆաքսին»հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը, միջադեպը կատարվել է Մոսկվայում մոտավորապես ժամը 1:00-ին:«Օդանավի հրամանատարը զեկուցել է անսթափ ուղեւորի կողմից ՝ օդանավը պայթեցնելու սպառնալիքների մասին: Պետրոպավլովսկ Կամտատսկիում վայրէջք կատարելուց հետո իրավախախտին փոխանցել ոստիկանության աշխատակիցներին»,- ասել է ննա:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ օդանավը, ինչպես նաեւ ուղեբեռերը մանրակրկիտ ստուգվել են, սակայն որեւէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: «Միջադեպը չի անդրադարձել օդանավակայանի աշխատանքի վրա ու չվերթների հետաձգման պատճառ չի դարձել»,- ճշգրտել է աղբյուրը:




























