Ադրբեջանում խանութների վաճառասեղաններից անհետացել են ոգելից խմիչքները

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, առեւտրի այն կետերը, որոնք մասնագիտացած են ոգելից խմիչքի վաճառքի վրա, պարզապես փակվում են:

Պատճառն այն է, որ խանութներին հիմա պարտավորեցրել են օղին, գինին ու նաեւ գարեջուրը անկանխիկ հաշվարկով վաճառեն:

Դրա հետեւանքով Բաքվում օղին, գինին ու գարեջուրը սկսել են նորից գաղտնի վաճառել եւ բնականաբար բարձր գներով:

Ինչպես պատմել է ոգելից խմիչքի խանութի վաճառողներից մեկը՝ ոգելից խմիչքն անկանխիկ հաշվարկով վաճառելն իրենց պարզապես ձեռնտու չէ:

Նրա խոսքով, ոչ բոլոր մարդիկ պլաստիկ քարտեր ունեն, բացի դրանից բանկը գանձում է ոգելից խմիչքի վաճառքի եկամտի 4 տոկոսը,  ու հարկը հասնում է 10 տոկոսի, ինչը հավասար է խանութների գրեթե ամբողջ եկամուտին: