Ադրբեջանում մեկ երրորդով թանկացել են տպագիր պարբերականները: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով գները բարձրացրել են նաեւ տպագիր պարբերականների առաքման ֆիրմաները, աճել է նաեւ թերթերի ճնշող մեծամասնության բաժանորդագրության արժեքը:

Թերթերի խմբագիրները գների բարձրացումը բացատրում են թղթի ու տպագրական ծառայությունների գների բարձրացումով: