Շատ երեխաներ ունեցող կանայք երկար տելոմերներ ունեն. վերջիններս իրենցից ներկայացնում են քրոմոսոմների ծայրի մասերը, որոնք ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվածքներից: Ծերացմանը զուգահեռ դրանք կրճատվում են: Այս մասին են վկայում գիտական աշխատության արդյունքները:

Հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են Գվատեմալայի երկու հարեւան համայնքներում 75 կանանց ծնած երեխաների քանակը եւ նրանց տելոմերների երկարությունը: Փորձի արդյունքները հակասում են այն տեսությանը, որ շատ երեխաների ծնունդն արագացնում է կենսաբանական ծերացումը: Մասնագետները տվյալ երեւույթը բացատրում են հղիության ընթացքում արտադրվող էստրոգեն հորմոնի մակարդակի ավելացումով,գրում է Svopi–ն: