Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել մերձմոսկովյան Ֆրյազինոյում տեխնիկա-կիրառական տեսակի «Իստոկ» հատուկ տնտեսական գոտու ստեղծման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Մերձմոսկովյան շրջանում նախատեսված աճուրդների արդյունքում ավելի քան  1200 մարդ նոր բնակտարածք կստանա: Մերձմոսկովյան շրջանում նախատեսում են տարեկան  100 երիտասարդ գիտնականի սոցիալական հիպոթեք տրամադրել:  «Գիտատեխնիկական եւ նորարարական գործունեության առաջնահերթություններին համապատասխան հետազոտությունների, փորձարարական նմուշների ստեղծման, բարձրտեխնոլոգիական արտադրանքի թողարկման համար պայմանների ապահովման նպատակով Մոսկովյան մարզի Ֆրյազինո քաղաքում ստեղծվում է տեխնիկա-կիրառական տեսակի  «Իստոկ» հատուկ տնտեսական գոտին: Դա կնպաստի պաշտպանա-արդյունաբերական համալիրի, մեքենաշինության, ավիացիոն-տիեզերական արդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտների զարգացմանը եւ արդիականացմանը», -նշված է փաստաթղթին կից տեղեկանքում: Ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծումը կֆինանսավորվի բացառապես բյուջետային աղբյուրների հաշվին: