Թուրքիայի կրոնական գործերով վարչության կայքում սկանդալային հայտարարություն է տեղադրվել, ինչը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական գործերով վարչության կայքի հարց ու պատասխանի բաժնում քաղաքացիներից մեկը հարց է ուղղել ընտանիքում հոր եւ աղջկա հարաբերությունների հետ կապված։
Կրոնական գործերի վարչությունը հարցին պատասխանել է իսլամական աղբյուրներին վկայակոչելով եւ ավելացնելով, որ հայրը կարող է սեռական կրքով համբուրել ու փաթաթվել հարազատ աղջկան, սակայն աղջիկը պետք է 9 տարեկանից մեծ լինի։
Այս սկանդալային պատասխանը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, որի արդյունքում հիշյալ հարց ու պատասխանը հեռացվել է կայքից։



























