Թուրքիայի Քարաբյուքի համալսարանում դասախոսի անվայելուչ նկատողության համար ռեկտորատ բողոք ներկայացրած ուսանողուհուն երկու շաբաթով համալսարանից հեռացնելու որոշում է կայացվել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Քարաբյուքի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետում դասերից մեկի ժամանակ ուսանողուհին դասախոսի տված հանձնարարությունը կատարելուց հետո ցածր ձայնով բացականչել է․ «արեցի»։
Գրատախտակի մոտ գտնվող պրոֆեսորը սաստել է աղջկան՝ ասելով. «Այն ձայները, որ անկողնում ես հանում, այստեղ մի հանի, սա լսարան է»։ Այս դեպքից հետո ուսանողուհին դիմել է համալսարանի ռեկտորատ, որից հետո պրոֆեսորի դեմ վարչական հետանքննություն էր սկսվել, սակայն արդյունքում մեղավոր է դարձել ուսանողուհին։ Ռեկտորատը հետաքննության արդյունքում որոշվել է, որ մեղավորն ուսանողուհին է, ում նկատմամբ կիրառվել է երկու շաբաթով համալսարանից հեռացնելու որոշում։



























