Սանկտ Պետերբուրգում Ձմեռ պապի հագուստով տղամարդը երկու խանութ է թալանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով FlashNord-ին:
Իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկացմամբ, կարմիր գլխարկով եւ ճերմակ մորուքով տղամարդն օդամղիչ ատրճանակի սպառնալիքով վաճառողին ստիպել է 6.300 ռուբլի տալ: 15 րոպե անց կեղծ Ձմեռ պապը մեկ այլ խանութ է թալանել, բայց այս անգամ նրան դիմադրել են եւ ձերբակալել:
Ձերբակալվածը քաղաքի 25-ամյա բնակիչ է, որին կողոպուտի մեղադրանք է առաջադրվել:




























