Ադրբեջանում այսօր՝ հունվարի 12-ին, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաեւ Արցախում եւ Հայաստանում:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցված երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 եւ արեւելյան երկայնության 48.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում եւ Սյունիքի մարզի Քաջարան եւ Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ: