Անանուխի ու ուրցի հայկական թեյերը արդեն ճանաչում ու սիրում են Ռուսաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ոսկե խմոր» ընկերության հիմնադիր Անդրանիկ Տոնյանը:
«Մենք կանոնավոր կերպով դրանք արտահանում ենք Մոսկվա, նաեւ արտահանում ենք մանուշակագույն ռեհան (այն անսովոր է Եվրոպայի համար, որտեղ հիմնականում կանաչ ռեհան են գործածում): Մեծ պահանջարկ ունեցող համեմունք է: 5 տարի առաջ ես այն նույնիսկ Կանադա եմ արտահանել»,- նկատեց նա:
Հիմա ընկերությունն ուզում է ռուս սպառողներին ծանոթացնել հայաստանյան ձավարեղենի՝ հաճարի, ձավարի ու բլղուրի հետ:



























