Երկու հեռուստալրագրող զոհվել է իրաքյան Դիյալա նահանգում` գրոհայինների ձեռքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Աշ-Շարկիյա» հեռուստաալիքին, որտեղ աշխատում էին սպանվածները:
«Զինված գրոհայինները Բաակուբա քաղաքի մոտ գնդակահարել են թղթակից Սայֆ Թալյալին եւ նրա օպերատոր Հասան ալ-Անբաքիին», — ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:




























