Ռուսաստանի Պրմորիեի երկրամասի կենդանաբանական այգում ընկերացած Ամուր վագրի եւ Տիմուր այծի մասին մանկական գրքեր կգրեն, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Գրող Սերգեյ Գեորգիեւի խոսքով՝ անսովոր ընկերության մասին պատմող գիրքը լույս կտեսնի տարվա ընթացքում։ Այս պահին պատրաստ է 11 գլուխներից 2-ը։
Գրքի երրորդ մասում կհայտնվեն նոր կերպարներ, որոնցից մեկը Ամուրչիկ վագրիկն է։
Սյուժեի համաձայն՝ Ամուրչիկը կենդանաբանական այգուց փրկելու է իր հորեղբայր Ամուրին, որին առեւանգել էին որսագողները, երբ նա դեռ ձագ էր, եւ որը կենդանաբանական այգում բարեկամանում է Տիմուր այծի հետ։
«Ամուրչիկը երբեք չի տեսել իր հորեղբորը եւ որոշում է գնալ նրան փրկելու։ Այծիկը կարեւոր դեր է խաղում սյուժեում։ Նրանից շատ բան է կախված լինելու»,- ասել է հեղինակը։




























