Բաքվի մետրոպոլիտենում, այսօր՝ հունվարի 13-ին, ինքնասպանության դեմք է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Ահմեդլի» կայարանում:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, միջին տարիքի տղամարդը նետվել է գնացքի տակ: Նա բախվել է գնացքի մեքենավարի խցի ճակատային դիմապակուն: Կայարանի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել նրան գնացքի տակից:

«Բաքվի մետրոպոլիտեն» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նասիմ Փաշաեւը հայտնել է, որ մահացած տղամարդու մարմինը հեռացրել են ռելսերի վրայից: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ դատախազության աշխատակիցներ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել: