Ադրբեջանից մատակարարվող բնական գազի պակասուրդն այս տարի համալրել չի հաջողվի։ Այս մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR-ի ներկայացուցչի հետ հանդիպման ավարտին։ Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում կոմերցիոն սպառողների նոր սակագնային պլանի շուրջ։
Կալաձեն հայտնել է, որ Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելու համար տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ՝ համապատասխան ներդրումներով, ինչին կողմերը պատրաստ են, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Նրա խոսքով՝ խոսքը ավելի մեծ ծավալներով գազի մատակարարման նոր նախագծի մասին է, որին մասնակցելու է SOCAR-ը։



























