Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստի ընթացքում հայտնել է ռուսաստանցի գիտնականների կողմից Էբոլայի տենդի դեմ դեղամիջոցի մշակման մասին, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

«Մենք լավ լուր ունենք, ես առողջապահության  նախարարին կխնդրեմ պատմել այդ մասին: Մենք Էբոլայի տենդի դեմ դեղամիջոց ենք գրանցել, որը համապատասխան ստուգումներից հետո բարձր արդյունավետություն է ցույց տալիս` ավելի բարձր, քան այն դեղամիջոցները, որոնք մինչ այժմ կիրառվում են աշխարհում», — ասել է ՌԴ նախագահը: