Բրիտանացի դիետոլոգ Քրիստին Բեյլին կարծում է, որ իրավամբ ամենից օգտակար ըմպելիք կարելի է համարել ճապոնական մատչա կանաչ թեյը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այն շատ ավելի օգտակար է սովորական կանաչ թեյից եւ առանձնանում է առույգացնող հատկությամբ:
Մատչա թեյը կարգավորում է արյան ճնշումը եւ շաքարի մակարդակը, արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում է հիշողությունը, բարձրացնում է կենտրոնացումը եւ ուսման հանդեպ ունակությունը, հանում է ավելորդ լարվածությունը եւ ազատում է սթրեսից:
Ըստ Kedem-ի, այս հատկությունները բացատրվում են մատչա թեյի ինքնատիպ բաղադրությամբ. այն հարուստ է ֆլավոնոիդներով եւ Լ-տեանին ամինաթթվով, որը պատասխանատու է ուղեղի ալֆա-ալիքների խթանման համար: Այն նաեւ պարունակում է C վիտամին, քրոլոֆիլ, քրոմ, ցինկ եւ այլն. նյութեր, որոնք այնքան անհրաժեշտ են ժամանակակից բազմաթիվ մարդկանց:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում սուրճի փոխարեն մատչա թեյ ըմպել, քանի որ այն ավելի լավ է առույգացնում եւ վատ ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա:



























