Թուրքիայի կրոնական գործերով վարչության պետ Մեհմեդ Գյորմեզը պնդել է, թե հորը եւ աղջկան վերաբերվող սկանդալային հայտարարությունը արաբերենից թուրքերեն սխալ թարգմանության հետեւանքով է եղել։
Թուրքական TRT-ի եթերում Թուրքիայի կրոնական գործերով վարչության պետ Մեհմեդ Գյորմեզը տխրություն է հայտնել, որ հիշյալ լուրը տարածվել է ամբողջ աշխարհում, այդ թվում իտալերենով ու արաբերենով։
Նա նշել է, թե այդ լուրը արաբերենից սխալ թարգմանության հետեւանք է եւ այդ սխալի հեղինակ իմամը հեռացվել է աշխատանքից։
Նշենք, որ Թուրքիայի կրոնական գործերով վարչության կայքի հարցուպատասխանի բաժնում մի հարցին ի պատասխան նշվել էր, թե հայրը կարող է սեռական կրքով ցանկանալ հարազատ աղջկան, սակայն աղջիկը պետք է 9 տարեկանից մեծ լինի։



























