Եսասերները, որպես կանոն, հաշվանկատ են: Իսկ նրանք, ովքեր ապրում են եսասերների հետ, ժամանակի ընթացքում այդպիսին են դառնում:
Ամերիկյան գիտնականները մաթեմատիկական նոր մոդել են ստեղծել, որը թույլ է տվել հասկանալ, թե ինչու են որոշ մարդիկ օգնում անծանոթներին, իսկ ոմանք անտարբեր անցնում են նրանց կողքով: Հետազոտությունը ցույց է տվել. այն մասնակիցները, ովքեր գործելուց առաջ մտածել են, թե ինչ շահ կունենան դրանից, ավելի հաճախ եսասիրաբար են վարվել:
Ըստ «Ռոսբալտ»-ի, հետազոտողները պարզել են, որ իրենց բնազդներին վստահող մարդիկ, որպես կանոն, կյանքում շատ ընկերներ են ունեն եւ աջակցություն են ստանում նրանց կողմից: Նրանք օգնել են այլոց՝ անկախ շահից, քանի որ դրական փորձ են ունեցել:
Մյուս կողմից՝ հետազոտության այն մասնակիցները, որոնք հաշվարկել են իրենց յուրաքանչյուր քայլը, հիմնականում հրաժարվել են համագործակցությունից, եթե այն իրենց համար շահեկան չի եղել:




























