Գիտնականները հաշվարկել են այս տարվա «ամենադժբախտ» օրը:
Եվ այսպես, գիտնականները 2016 թվականի ամենադժբախտ օրը համարում են հունվարի 18-ը՝ «կապույտ երկուշաբթին»: Մասնագետները վստահ են, որ այդ օրը մարդկությանը կյանքի բոլոր ասպարեզներում վատ գործեր են սպասվում:
Ըստ Informing-ի, օրը հաշվարկելու համար մասնագետներն օգտագործել են մի քանի ցուցանիշ. ժամանակը, ամսական աշխատավարձը, դրամական պարտքը եւ ցածր մոտիվացիան: «Օրացույցի սեւ օրը» կդժվարացնեն նաեւ մագնիսական փոթորիկները: Ավելին, ըստ գիտնականների, այս տարվա յուրաքանչյուր երրորդ երկուշաբթի դժբախտ կլինի:




























