Ստամբուլի Շիշլիի շրջանում գտնվող Աթաթուրքի թանգարանում սկանդալային դեպք է տեղի ունեցել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  Շիշլիում Աթաթուրքի թանգարանում մեծ անարագանք են ցուցաբերել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ՝ Աթաթուրքի հագած զինվորական համազգեստը հագցնելով կանացի մանեկենի վրա։

Նշվում է, որ դեպքի մասին թանգարանի այցելուները հայտնել են թանգարանի պատասխանատուներին, սակայն Աթաթուրքի շորերը շարունակում են մնալ կանացի մանեկենի վրա։